fbpx
Սպորտ

ՊՍԺ-Անժեր խաղում աննախադեպ ռեկորդ է գրանցվել. Opta

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ ընդունել էր «Անժերին»։ Փարիզյան ակումբը 4-0 հաշվով հաղթեց մրցակցին։

Հանդիպման ընթացքում ՊՍԺ-ի միանգամից վեց ֆուտբոլիստներ դիպել են գնդակին ավելի քան 100 անգամ (Պարեդես – 148, Վերատի – 146, Գույե – 144, Տիագո Սիլվա – 131, Կիմպեմբե – 119, Նեյմար – 105)։ Սա Լիգա 1-ի ռեկորդ է այն բանից հետո, ինչ ներդրվել է վիճակագրական հաշվարկների համակարգը։ Այս մասին հայտնում է Opta-ն։

9 տուրից հետո ՊՍԺ-ն վաստակել է 21 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նշենք, որ Նեյմարը փարիզյան ակումբի կազմում վերջին հինգ խաղերում չորս գոլ է խփել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ