Թուրքիայի իշխանություններն անձնական ինֆորմացիայի պաշտպանության մասին օրենքի խախտման պատճառով Facebook ընկերությանը տուգանել են 282 հազար դոլարի (1,6 մլն թուրքական լիրա) չափով:
Օրենքի խախտման զոհ է դարձել Թուրքիայում սոցցանցի 280 հազար օգտատեր: Արտահոսքն անդրադարձել է նրանց անձնական ինֆորմացիային, ներառյալ նրանց անուններին, ծննդյան ամսաթվերին, տեղանքին և այն:
Նշվում է, որ 202 հազար դոլարի չափով տուգանքը սահմանվել է ինֆորմացիայի պաշտպանության պարտավորությունները չկատարելու համար: Եվս 80 հազար դոլար նրա համար, որ ընկերությունը չի տեղեկացրել տեղի ունեցածի մասին:
2018-ին The New York Times-ը հայտնել էր, որ Cambridge Analytica ընկերությունը հասանելիություն է ստացել համացանցի միլիոնավոր օգտատերերի տվյալներին՝ առանց նրանց թույլտվության: Օգտատերերի տվյալները հավաքվել էին քաղաքական գովազդային արշավ անցկացնելու համար: Այդ կապակցությամբ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը բացատրություն է տվել ԱՄՆ Կոնգրեսում՝ հավաստիացնելով, որ սոցցանցը հետագայում ավելի խնամքով կվերաբերվի անձնական ինֆորմացիային: 2019-ի հուլիսի վերջին Դաշնային առևտրային հանձնաժողովը ընկերությանը տուգանել էր 5 մլրդ դոլարի չափով: