«Բարսելոնան» ցանկանում է պահել պաշտպան Նելսոն Սեմեդուին: Այս մասին հայտնում է AS-ը:
«Կապտանռնագույնները» մտադիր են ավելի բարելավված պայմաններով պայմանագիր առաջարկել 25-ամյա պորտուգալացուն: Կողմերի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Անցած ամռանը ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը «Բարսելոնային» հայտնել էր Սեմեդուին ձեռք բերելու՝ «Աթլետիկոյի» ցանկության մասին:
Սեմեդուի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն:
Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ու Սեմեդուի հետ պայմանագրերի երկարաձգումը առաջնայնությամբ երկրորդն են կատալոնացիների համար Լիոնել Մեսսիի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո: