fbpx
Հասարակություն

Քիմ Քարդաշյանը պատմել է իր կյանքի ամենավատ օրվա մասին

Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է իր կյանքի ամենասարսափելի օրվա մասին:  Քիմը պատմել է, որ 2016 թվականին իր վրա հարձակում էին գործել, և հենց այդ օրն էլ դարձել է նրա ամենասարսափելի օրը:

Դեպքը տեղի էր ունեցել Փարիզի հյուրանոցներից մեկում: Հանցագործները մուտք էին գործել Քիմի սենյակ և պահանջել էին նրանից 20 կարատ կշռող ադամանդից մատանին և այլ զարդեր: Քարդաշյանը պատմել է, որ նրանք զինված էին և կպչուն ժապավենով փակել էին իր բերանն ու աչքերը: Առանց դիմադրություն ցուցաբերելու նա հանձնել է ամբողջ զարդեղենը:

«Հենց այդ օրն էլ ամենասարսափելին էր իմ կյանքում: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել, թե ինչքան էի վախեցել»,- ասել է Քիմը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ