Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին ՝ Լուկա Զիդանը, խոստովանել է, որ չի զղջում «Արքայական ակումբը» լքելու ու վարձակալությամբ «Ռասինգ» տեղափոխվելու որոշման համար:
«Մեր արդյունքներն այնպիսին չեն, ինչ մենք ենք ցանկանում: Բայց լավ ենք խաղում, ու ես վստահ եմ, որ արդյունքներն էլ շուտով կբարելավվեն:
Ես շատ ուրապ եմ այս հիանալի ակումբում լինելու համար, ինձ այստեղ լավ են ընդունել:
Չեմ զղջում, որ լքեցի «Ռեալը»: Դա կարևոր քայլ էր, և ես ուզում էի անել այն, քանի որ ինձ պետք էր պրոֆեսիոնալ թիմում լինել, խաղալ ու ապացուցել իմ կարևորությունը:
Չգիտեմ՝ ինչ կարող է տեղի ունենալ մի քանի տարի անց: Ես հասկանում եմ, որ նորմալ է ինձ «Ռեալի» մասին հարցնելը, բայց չեմ պատրաստվում պատասխանել»,-Զիդանը խոսքորն է մեջբերել AS-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Լուկան 9 խաղ է անցկացրել Սեգունդայում՝ բաց թողնելով 10 գոլ: