fbpx
Աշխարհ

Լոնդոնի կենտրոնում գտել են 18-րդ դարում կառուցված սառույցի ստորգետնյա պահոց

Լոնդոնի կենտրոնում հայտնաբերվել է 1780-ական թվականներին կառուցված ստորգետնյա սառցարան, հաղորդում է Լոնդոնի հնագիտության թանգարանը (MOLA):

Պահոցը գտնվում է Regent’s Park-ի մոտ: Դրա չափերն են՝ 7,5 մետր լայնություն և 9,5 մ խորություն: Այն կառուցված է կարմիր աղյուսով:

Հատկանշական է, որ ստորգետնյա սառցարանը, ի տարբերություն մակերեսային շենքերի, վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունը և գերազանց վիճակում է:

Սկզբում սառույցը հավաքվում էր տեղական ջրանցքներից և լճերից, հետագայում սկսեցին ներկրվել Նորվեգիայից: 1822-ին սառցավաճառ Ուիլյամ Լեվդևիչը Անգլիայից Նորվեգիա 2000 կիլոմետրանոց շրջապտույտ կատարեց, որտեղ հավաքեց 300 տոննա սառույց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ