fbpx
Տնտեսություն

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Շիվաջի Կշատռապատիի և Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորություններին: Քննարկվել են գործընկերության ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները, որոնք ներառում են տնտեսական զարգացմանն ուղղված հնարավորությունների ընդլայնումը, հանրային կառավարման արդյունավետության բարձրացումը, կարողությունների զարգացումը:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության ոլորտային ռազմավարությունների մշակմանն ու դրանց ներդաշնակեցմանը, որոնց արդյունքում էլ կհստակեցվի ԱԶԲ-ի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը: Այս համատեքստում ԱԶԲ ներկայացուցիչներն ընդգծել են գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, էներգետիկայի ոլորտներում ծրագրերի պատշաճ նախապատրաստումն ու իրականացումը:

Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և նշել, որ այն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում:

Շիվաջի Կշատռապատին իր հերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները, մասնավորապես՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ