Մյունխենի «Բավարիա»-ի խմբային մարզման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Մարզման ընթացքում ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյի ինքնազգացողությունը վատացել է:
Մարրզումը սովորական հունով է ընթացել։ Հանկարծ Տոլիսոն բռնել է սիրտը և նստել է խոտածածկին։ Բավարիայի բժշկական շտաբը կարծում էր, որ խաղացողը կարող է սրտի կաթված ստացած լինի։ Արդյունքում մարզումն անհապաղ դադարեցվեց։ Բժշկական փորձաքննության արդյունքում վախերը չհաստատվեցին:
Ըստ երևույթին ՝ Տոլիսոն պարզապես գլխապտույտ է ունեցել, ոչ մի լուրջ բան չկա կապված նրա առողջական վիճակի հետ։