Նոյեմբերի 12-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ավստրիա։ Երկարատև դադարից հետո սա կլինի նրա առաջին ուղևորությունը դեպի ԵՄ։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նախատեսվում է, որ Լուկաշենկոն կհանդիպի Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:
2016 թվականի մայիսին Լուկաշենկոն պաշտոնական այցով եղել է Հռոմում և Վատիկանում: Դրանից առաջ Լուկաշենկոն երկար ժամանակ ԵՄ-ում չէր եղել իր և բելառուսական այլ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների պատճառով: