Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը առաջին հաղորդագրությունն է գրել Twitter-ի իր միկրոբլոգում Starlink արբանյակային ցանցի օգնությամբ, որը նախատեսվում է օգտագործել արագ ինտերնետի գլոբալ բաժանման համար։
«Ուղարկում եմ այս թվիթը տիեզերքի և Starlink արբանյակի միջոցով»,-տեղեկացրել է Մասկն իր պաշտոնական Twitter-աքաունթում։
«Օհո, ստացվե՛ց»,-գրել է նա հաջորդ հաղորդագրությունում։
Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է Երկրի բնակիչների համար ապահովել ինտերնետի լայնաշերտ հասանելիություն։ Նախագծի գործնական իրականացումը սկսվել է 2018 թվականի փետրվարի 22-ին, երբ Falkon-9-ը ուղեծիր դուրս բերեց երկու թեստային արբանյակ՝ Tintin-A-ն և Tintin-B-ն։ Նախատեսվում է արձակել մոտ 12 հազար արբանյակ։ Լրացուցիչ 30 հազար արբանյակներ նախատեսվում է դուրս բերել ուղեծիր՝ 328-580 կիլոմետր բարձրության վրա։ SpaceX-ը նախագծի իրականացման ծախսերը գնահատել է 10 մլրդ դոլար, բայց փորձագետներն այդ թիվն իջեցված են համարում։ Starlink-ի առաջին 60 արբանյակներն արձակվել են 2019 թվականի մայիսին։