Հոկտեմբերի 21-ին մարզպետ Հայկ Չոբանյանը մասնակցել է «Invest in Armenia» կազմակերպության համաժողովին, որի ընթացքում ստրագրվել է Տավուշում գյուղատնտեսական կրթական ծրագրերի և տուրիզմի ոլորտի համատեղ ծրագրերի իրականցման հուշագրեր՝ Տավուշի մարզի և Հնդկաստանի առևտրի պալատի միջև:
Հիշեցնենք, որ օրերս Հայկ Չոբանյանը մարզպետարանում հանդիպում էր ունեցել Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության պատվիրակության հետ, ովքեր հետաքրքրված էին Տավուշի մարզի հետ տնտեսական համագործակցության հնարավորություններով:
Գրում է Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքը։