Հոկտեմբերի 23-ին, ժամը 23:01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Combo» մակնիշի (վարորդ՝ Անդրեաս Ս., ծնված 1995 թ.) և «Nissan Teana» մակնիշի (վարորդ` Զավեն Գ., ծնված 1994 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Էլիզաբեթ Գ., ծնված 2015 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։