Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների հետ։
Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, հասարակության իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքը և այդ աշխատանքներում կիրառվող նոր տեխնոլոգիաները։
USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների անդրադարձել է կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց տնտեսական, սոցիալական կարողությունների զարգացմանն առնչվող հարցերի։
Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցության շրջանակը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ պաշտոնական կայքից։