Մաուրցիո Սարին ՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչը, ասել է, թե ինչու թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չի ընդգրվկել Իտալիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Լեչեի» դեմ հանդիպման հայտացուցակում:
«Ես ու Ռոնալդուն հաճախ ենք զրուցում: Անգամ նրան երբեմն հանգիստ պետք կլինի: Հաշվի կառնենք նրա ինքնազգացությունը, կորոշենք ըստ դրա:
Այս պահին մենք կազմի լիարժեք ռոտացիայի առանձնապես շատ տարբերակներ չունենք: Կազմում փոփոխություններ կանենք՝ ելնելով ֆուտբոլիստների վիճակից»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցել Daily Mail-ը:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողը մասնակցել է 7 խաղի՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: