fbpx
Էկո

Ինչու են Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր հոսում. ՀԲՃ-ն գրառում է կատարել

Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ողջի գետի հերթական աղտոտման պատճառներին:

«Հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ Աղտոտման աղբյուրը պարզելու համար բնակիչները գնացել են ԶՊՄԿ-ի պոչատարում դեռ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի վայր։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է եղել, բայց պարզվել է, որ ջրի պղտոր հոսքը Ողջի գետն էր թափվում այդ հատվածում գործող փոքր ՀԷԿ-ի թունելից։ ՀԷԿ-ը որոշել էր ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի հետևանքով պոչանքով լցված իր թունելը մաքրել, որն էլ Ողջի գետի հերթական պղտորվելու պատճառ հանդիսացավ։

Հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ աշխատանքները համաձայնեցված են եղել պետական լիազոր մարմինների հետ, և ինչո՞ւ է դա արվել մթության քողի տակ։

https://www.facebook.com/armecofront/posts/3404474002925973

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ