Բելգիացի քաղաքական գործիչ Սոֆի Վիլմեսը նշանակվել է Բելգիայի վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին հայտնում է թագավորական պալատի Twitter-ի էջը։
Վարչապետ Շառլ Միշելը լքում է այդ պաշտոնը, քանի որ ընտրվել է Եվրոպայի խորհրդի նախագահ։ Նա Եվրոպայի խորհրդի նախագահի լիազորություները կստանձնի դեկտեմբերի 1-ին։
Վիլմեսը լիբերալ հայացքների տեր է։ Նա կառավարությունում գլխավորել է բյուջե հարցերով նախարարությունը։
Նոյեմբերից նա կգլխավորի ժամանակավոր կառավարությունը, քանի դեռ նախարարական մշտական կաբինետ չի ձևավորվել։ Դրա շուրջ բանակցություններն ընթանում են մայիսից։