Մեքսիկական քաղաքներից մեկի քաղաքապետին սպանել են՝ աշխատանքի գնալու ճանապարհին, պաշտոնն ստանձնելուց 1,5 ժամ հետո։ Այդ մասին հաղորդել է նահանգի դատախազությունը։
Պաշտոնն ստանձնելուց հետո նոր քաղաքապետը ուղևորվել է քաղաքապետարան՝ խորհրդակցության, որի ժամանակ նրա վրա զինված հարձակում է տեղի ունեցել և կրակոցներ են արձակվել հրազենից։
Սկսվել է նախաքննություն, կասկածյալներից մեկը ձերբակալվել է։