fbpx
Աշխարհ

Ցուցարարները Հոնկոնգում կոտրել են Xinhua լրատվական գործակալության դռները

Ծայրահեղական ցուցարարները Հոնկոնգում հերթական անարգությունների ժամանակ կոտրել են Չինաստանի Xinhua լրատվական գործակալության ապակե դռներն ու պատուհանները: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:

Նոյեմբերի 2-ին Հոնկոնգում մեկնարկել են հակակառավարական հերթական ցույցերը: Դրանց մասնակիցները կազմակերպել են անկարգություններ, ճանապարհները փակել են բարիկադներով:

Իրավապահ մարմինների ծառայողները ցույցերը ցրելու համար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցաններ են կիրառել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ