fbpx
Սպորտ

Փյունիկի ֆուտբոլիստը տեղափոխվեց Սոչի, տեսեք և նախանձեք․ Սելյուկ

«Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարիերան կշարունակի «Սոչիում»: Այս մասին հայտնել է Sport24-ը:

Նշվում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:

Հաղորդվում է նաև, որ 21-ամյա տեղափոխման հարցում Վարդանյանի շահերը ներկայացրել է ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը։

«Այսօրվա դրությամբ Վարդանյանը Հայաստանի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստն է։ Ես արդեն փորձ եմ ունեցել աշխատել երկու հայ ֆուտբոլիստների հետ՝ Հենրիխ Մխիթարյանի ու Արաս Օզբիլիսի։ Հիմա ես զբաղվում եմ Էրիկի գործերով:

Էրիկը շատ առաջարկներ ուներ։ Բոլորը գիտեն նրա հանդեպ հետաքրքրության մասին, այդ թվում՝ «Լոկոմոտիվի» կողմից, ինչի մասին խոսել է ակումբի գլխավոր տնօրեն Վասիլի Կիկնաձեն և «Փյունիկը» գլխավորող Ալեքսանդր Տարխանովը։ Ի դեպ, Տարխանովը Վարդանյանի մասին պատմել է «Ուրալին», որը նույնպես հետաքրքրված էր ֆուտբոլիստով։ Առաջարկներ են եղել նաև Չեխիայից։

Սակայն լավագույն առաջարկն արել է «Սոչին», որը կոնկրետ էր և հստակ իր ցանկություններում։ Միանգամից ասեմ, որ «Սոչին» ավելի քիչ գումարով է ձեռք բերել Վարդանյանին, քան վերջինիս համար պատրաստ էր վճարել «Լոկոմոտիվը»:

Այն ռուս երկրպագուների համար, ովքեր տեղյակ չեն, կցանկանայի հայտնել, որ Էրիկը 11-16 տարեկանում մարզվել է «Բարսելոնայի» ակադեմիայում։ Ընդ որում՝ ոչ թե ֆեյք Մոսկվայի ակադեմիայում, այլ հենց ակումբում։ «Բարսելոնայում» 5 տարի անցկացրած ֆուտբոլիստն առնվազն շատ լավ է կարողանում ֆուտբոլ խաղալ։
Կցանկանայի շնորհակալություն հայտնել «Սոչիին» այն բանի համար, որ նրանք գերպրոֆեսիոնալիզմ ցուցաբերեցին Հայաստանից այդ երիտասարդ խաղացողին ձեռք բերելու համար: Հնարավոր է, որ արդեն մոտ ժամանակներս նա Ռուսաստանում լեգիոներ չհամարվի՝ կապված ԵԱՏՄ-ից մարզիկների համար լիմիտը հանելու հետ, ինչը պետք է տեղի ունենար վաղուց։

Անշուշտ, որոշում կայացնելիս դեր է խաղացել նաև «Սոչիի» ենթակառուցվածքը։ Սա ամբիցիաներով ակումբ է։ Եվ ոչ մի սարսափելի բան չկա, որ թիմը դեռ գտնվում է մրցաշարային աղյուսակի ներքևում։ Երբ կառուցվում էր «Մանչեսթեր Սիթին» և Յայա Տուրեն գնում էր այնտեղ, ակումբն այդ պահին նույնիսկ չէր մտածում Չեմպիոնների լիգային մասնակցելու մասին, իսկ այժմ շատ ֆուտբոլիստներ երազում են այնտեղ հայտնվել։ Հուսով եմ, որ առաջիկա տարիներին դա տեղի կունենա նաև «Սոչիի» հետ, որը կպայքարի լուրջ տեղերի համար։

Հույս ունեմ նաև, որ Վարդանյանի տեղափոխությամբ ողջ հայկական սփյուռքը, այդ թվում մեկնաբան Նոբել Առուստամյանը, երկրպագելու է «Սոչիին» և մասնավորապես Էրիկին:

Բացի այդ, ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանին և ակումբի մարզական տնօրեն Սամվել Առուստամյանին՝ Էրիկի «Սոչի» տեղափոխվելը պրոֆեսիոնալ կազմակերպելու համար:

Հնարավոր է՝ բազմահազար փորձագետներն այժմ ցատկեն ու սկսեն իրենց դժգոհությունն արտահայտել։ Բայց հավատացեք ինձ՝ Էրիկը 100%-ով ավելի լավ և որակյալ տեսք կունենա, քան ռուսական անձնագրով շատ ֆուտբոլիստներ և մեծ գումարով տեղափոխված լեգիոներներ: Տեսեք և նախանձեք «Սոչիին», որ նրանք ձեռք են բերել այդ տաղանդավոր ֆուտբոլիստին», – ասել է Սելյուկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ