Իրանի արտգործնախարար Հոսեյն Էմիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են։ Այս մասին գրել է Իրանի ԱԳՆ-ն:
Ադրբեջանի արտգործնախարարի՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում են երկու կողմերը հանդիպել։
Ըստ աղբյուրի՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպեկտներին վերաբերող հարցեր:

