fbpx
Հասարակություն

Արթուր Նեբե․ մեկը՝ քիչ հայտնի նացիստ հանցագործներից

artur nebe

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երբ խոսում ենք նացիստ հանցագործների մասին, առաջինը մտքին գալիս են Հիտլերը, Ռիբենտրոպը, Գեբելսը, Էյխմանը, Հյոսը, Գերինգը, Կեյտելը, Յոդլը և այլք:

Սակայն կան հանցագործներ, որոնք քիչ հայտնի են, բայց ոչ պակաս հրեշ են եղել: Գրուփենֆյուրեր գեներալ-լեյտենանտ Արթուր Նեբեն նրանց թվին է դասվում:

Նա 1941թ. Բելոռուսիայում գտնվող գերմանական հայտնի ահ ու սարսափ տարածող Այնզաց ջոկատներից (գնդակահարության խմբեր) մեկի անմիջական հրամանատարն էր: Հենց նրա ղեկավարած ջոկատը 1941թ. նոյեմբերի 14-ին բելոռուսական Սլոնիմե գետոյի տարածքում իրականացրեց ամենասարսափելի սպանդերից մեկը:

Ընդամենը մեկ օրվա ընթացքում Այնզաց խմբերի զինվորականները գնդակահարեցին 9000 հրեաների: Այդ ժամանակ Ցիկլոն-բ կոչվող մահաբեր գազը և գազախիցկները դեռևս լայնորեն չէին կիրառվում և Այնզաց խմբերը հրեաների զանգվածային ոչնչացման հիմնական գործիքակազմն էին հանդիսանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ