fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն ողջունել է Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարի նշանակումը․ Պոմպեո

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ընդդիմադիր սենատոր Ժանին Անիեսի նշանակումը որպես Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Ժանին Անիեսին ուղղված դիմումում։

«Անիեսը Բոլիվիան ղեկավարում է դեմոկրատիայի անցման համար, Բոլիվիայի սահմանադրությանը եւ Միջամերիկյան դեմոկրատական խարտիայի սկզբունքներին համապատասխան»,-ընդգծել է Պոմպեոն։

Նա հույս է հայտնել, որ իրենք կաշխատեն Ամերիկյան պետությունների կազմակերպության, Բոլիվիայի քաղաքացիական ինստիտուտների եւ բոլիվիացի ժողովրդի հետ, որոնք կպատրաստվեն ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը հնարավոր մոտ ժամկետում։

«Կոչ ենք անում կողմերին առաջիկա շաբաթներին պաշտպանել դեմոկրատիան եւ ձեռնպահ մնալ բռնի գործողություններից»,-ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Բոլիվիաայի արդեն նախկին նախագահ Էվո Մորալեսը իր հրաժարականի մասին հայտնել է նոյեմբերի 10-ին իր վերընտրման հետ կապված երկրում հրահրված զանգվածային բողոքի ցույցերի պատճառով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ