fbpx
Սպորտ

Դրոգբան հայտնել է՝ ինչու չի ցանկանում վերադառնալ Չելսի

Սովորական մարզչի դերը ինձ չի հետաքրքրում։ Այս մասին ասել է Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան՝ խոստովանելով, որ հրաժարվել է ընդգրկվել լոնդոնցիների մարզչական շտաբում, քանի որ ցանկություն ունի աշխատելու Կոտ-դ’Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայում, փոխանցում է Metro-ն։

«Ես իմ բնույթով առաջնորդ եմ։ Սովորական մարզչի դերը ինձ չի հետաքրքրում։

Մարզիչը ազդեցություն ունի իր ակումբի վրա, իսկ ես ցանկանում եմ ազդեցություն ունենալ մի ամբողջ ազգի վրա։ Կոտ-դ’Իվուարը ֆուտբոլային փառահեղ անցյալ ունի, և ես ցանկանում եմ, որ մենք վերաիմաստավորենք ֆուտբոլը՝ ապագայում զարգանալու համար»,-ասել է Դրոգբան։

Նշենք, որ Դիդյեն «Չելսիում» խաղացել է 2004-2012 թվականներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ