fbpx
Ժամանց

Սկանդինավյան երկրները ամենաանվտանգն են զբոսաշրջիկների համար. փորձագետներ

International SOS միջազգային կազմակերպության փորձագետները հատուկ ինտերակտիվ քարտեզ են ստեղծել, որը ճանապարհորդներին նախազգուշացնում է 2020 թվականին արտասահման ուղևորությունների դեպքում հնարավոր ռիսկերի մասին: Ինչպես գրում է Daily Mail թերթը, դրա օգնությամբ զբոսաշրջիկները կկարողանան իմանալ, թե ամենավտանգության տեսակետից ինչ դժվարություններ են իրենց սպասելու այս կամ այն երկիր այցելելիս:

Հիմքում ընկել է երեք հիմնական չափանիշ՝ անվտանգության բնագավառի իրադրությունը, բժշկական սպասարկման և ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերը: Ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր պետությունները երեք կատեգորիաներից յուրաքանչյուրում, մասնագետների խոսքով, Աֆղանստանի և Վենեսուելայի հետ միասին, դարձել են Լիբիան և Սոմալին: Փորձագետները առավել անվտանգ տուրիստական ուղղություններ են ճանաչել սկանդինավյան երկրները, մասնավորապես Նորվեգիան, Ֆինլանդիան, Իռլանդիան և Շվեդիան:

Տարբեր հիվանդություններով վարակվելու առավել մեծ ռիսկի ենթակա պետությունների թվին մասնագետները դասել են աֆրիկյան երկրները, որոնց թվում են՝ Նիգերը, Լիբերիան, Գվինեան, Սիեռա Լեոնեն, Հարավային Սուդանը, Էրիթրեան և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը: Բացի այդ, առողջապահության չափազանց ցածր մակարդակով աչքի ընկնող պետությունների թվում, ինչպես նշում է հրատարակությունը, ներառվել են Եմենը, Սիրիան և Հյուսիսային Կորեան: Միևնույն ժամանակ բժշկական տեսանկյունից առավել անվտանգ են ճանաչվել եվրոպական երկրները, ինչպես նաև Կանադան, ԱՄՆ-ը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Հարավային Կորեան և Ճապոնիան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ