Անթալիայի օդանավակայանում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք ռուս զբոոսաշրջիկների մասնակցությամբ

Ամենադիտվածներ

Անթալիայի օդանավակայանում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք ռուս զբոոսաշրջիկների մասնակցությամբ

Անթալիայի օդանավակայանում տեղի է ունեցել քաշքշուկ ռուս զբոսաշրջիկների մասնակցությամբ, որոնք պետք է Մոսկվա թռչեին։ Այս մասին տեղեկացրել է Թելեգրամ-ալիք 360-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ծեծկռտուքից առաջ ավելի քան 20 ռուսաստանցի ուղեւորի, առանց բացատրելու պատճառի մասին, հանել են Անթալիա-Մոսկվա չվերթից։ Ստույգ պատճառները դեռ հայտնի չեն, հանգամանքների քննությամբ զբաղվում են իրավապահ մարմինները։

Միջադեպի բոլոր մասնակիցները, որոնք չեն կարողացել թռչել Ռուսաստան, վերադարձել են հյուրանոց։ Այլ մանրամասների մասին չի տեղեկացվել։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ