fbpx
Իրավական

Խուզարկություն դեղատանը, տնօրենը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 18-ին Հալաբյան և Արզումնայն փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղապատիճ։

Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածը դեղապատիճը գնել է Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկից։ Նոյեմբերի 19-ին ոստիկանության ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին դեղատունը և հայտնբերեցին 56 հատ հոգեներգործուն դեղապատիճ։ Դեղատան տնօրենը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնի դարձավ, որ նա հոգեներգործուն դեղապատիճները ձեռք է բերել Երևանի 44-ամյա մի բնակչից։ Վերջինս ևս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ