«Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն» հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Նազելի Վարդանյանի: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից:
«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Նազելի Վարդանյանը սույն թվականի նոյեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ընթացքում թույլ է տվել արտահայտություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում և արատավորում են ընկերության գործարար համբավը:
Խոսքը մասնավորապես վերաբերում է հետևյալ հայտարարությանը. «Ինչո՞ւ Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ…, ի՞նչ է դա նշանակում… դա կաշառքի մի ձև ա, ուրիշ տարբերակ չկա…»:
Ընկերությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ն. Վարդանյանին հերքել վերոնշյալ արտահայտությունը, ինչպես նաև նրանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, որպես փոխհատուցման գումար, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը:
Դատական նիստի օր է նշանակված դեկտեմբերի 12-ը: