ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 31-ից 2019 թ. հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 323 դեպք, որից 111-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 140 կենցաղային կանչ, 63 հրդեհ, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 54 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 12 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 60 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 112 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 66 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով զոհվել է 2, տուժել՝ 23 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: