fbpx
Իրավական

20․000 դոլարով ու ոսկյա զարդերով չհրկիզվող պահարանի գողությունը բացահայտվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նոյեմբերի 21-ին ոստիկանության Կապանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մի կնոջ բնակարանից հափշտակել էին չհչկիզվող պահարան, որի մեջ եղել էր 20․000 դոլար ու 30-ից ավելի ոսկյա զարդ։

Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերեցին գողությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Օպերատիվ միջոցառումներով հայտնի դարձան նաև դեպքի հանգամանքները։

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը կասկածյալը հայտնբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Քաջարանի բնակիչ, 38-ամյա տղամարդը ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին, խոստովանական ցուցմունք տվեց ու ձերբակալվեց։

Հետագա միջոցառումներով իրավապահները ձորակում հայտնաբերեցին նաև չհրկիզվող պահարանը, որն արդեն դատարկ էր։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ