Թուրք զինծառայողները ռուսական Ս-400 համակարգեր ձեռք բերելուց առաջ պետք է համապատասխան դասընթաց անցնեն Ադրբեջանում:
Արդեն ընտրվում է Թուրքիայի ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի մոտ 100 զինծառայող, որոնք կմասնակցեն թրեյնինգին:
Ադրբեջանում նրանք կծանոթանան Ս-300 համակարգերին: Հետո թուրք զինծառայողները կմեկնեն Ռուսաստան և Թուրքիա կվերադառնան մյուս տարվա հունվարին:

