fbpx
Սպորտ

Կարոտել էի խաղը․ Հենրիխ Մխիթարյանը իտալերեն հարցազրույց է տվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարոտել էի խաղը։ Այս մասին ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Վերոնա»-ի հետ խաղում տարած հաղթանակին: Հայ ֆուտբոլիստը լրագրողների հարցերին պատասխանել է իտալերեն։

«Կարոտել էի խաղալը, հիմա ինձ լավ եմ զգում: Երկու ամիսը երկար ժամանակ է: Իմ կարծիքով՝ կարևոր էր հաղթել այս խաղում: Չնայած լավ չխաղացինք, բայց վաստակեցինք կարևոր 3 միավոր»,-ասել է հայ կիսապաշտպանը:

Մխիթարյանի խոսքով՝ թիմում մի քանի ֆուտբոլիստ նորեկ է, և այս մրցաշրջանը դեռևս նոր է մեկնարկել: Թիմը պետք է ամեն ինչ անի հաղթանակի հասնելու համար:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ռոման» դրսում մրցեց «Վերոնայի» հետ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ միայն 67-րդ րոպեին ու կարողացավ ամրապնդել իր թիմի առավելությունը․ խաղի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը հաշիվը դարձրեց 3-1:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է 28 միավորով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ