fbpx
Աշխարհ

Հունական պատվիրակությունը հեռացավ Էրդողանի ելույթի ժամանակ

Թուրքիայի Էդիրնեի շրջանի Սարըջաալի գյուղում տեղի է ունեցել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) MS4 (եվրոպական հատվածի) բացման արարողությունը: Արարողությանը մասնակցող Հունաստանի պատվիրակությունը սկանդալով վաղաժամ հեռացել է արարողության վայրից: Այս մասին հաղորդում է Birgun.net կայքը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արարողության ժամանակ իր ելույթում նշել է, որ Թուրքիան չի դադարեցնելու իր նախաձեռնած հորատման աշխատանքները Կիպրոսի շրջակա ջրերում, քանի որ համարում է դա գործողություն, որն ընթանում է միջազգային իրավասությունների շրջանակում:

«Ոչ մի գոռգոռոց մեզ չի ստիպի դուրս հանել հորատման աշխատանք կատարող նավերը Միջերկրական ծովից»,-հայտարարել է Էրդողանը:

Հունաստանի էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխնախարար Դիմիտրիս Իկոնոմուի գլխավորած պատվիրակությունն Էրդողանի այս խոսքերից հետո որոշել է լքել արարողությունը:

«Երբ մենք փորձում էինք դուրս գալ, թուրքերը մեզ փորձեցին կանգնեցնել, սակայն ես ասացի, որ չենք կարող մնալ այստեղ և որոշել ենք լքել արարողությունը: Մենք լքում ենք այն՝ արտահայտելու մեր դժգոհությունը»,-ասել է Իկոնոմուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ