fbpx
Աշխարհ

Դժվար է համաձայնության գալ Պուտինի հետ․ Զելենսկի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած երկկողմ հանդիպման ժամանակ համար բարդ էր համաձայնության գալը, քանի որ Ռուսաստանի ղեկավարը մանրակրկիտ արծարծել է քննարկվող յուրաքանչյուր հարց: Այս մասին նորմանդական գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Կարելի՞ է արդյոք համաձայնության գալ Պուտինի հետ: Դժվար է համաձայնության գալ, շատ դժվար, բայց այսօր եղան պահեր, երբ մենք ինչ-որ բանի շուրջը համաձայնության եկանք, որոշ բաների վերաբերյալ»,- ասել է Զելենսկին:

Նախագահի խոսքով՝ ինքը և Պուտինը տարբեր մարդիկ են, բայց զգացել է, որ Ռուսաստանի ղեկավարը գնացել է զիջումների: Նա նշել է Փարիզում «նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպումից հետո պայմանական հաշիվը եղել է «ոչ-ոքին»:

«Այժմ ճիշտ է դիվանագետ լինել: Եկեք ասենք՝ առայժմ «ոչ-ոքի»,- նշել է Ուկրաինայի ղեկավարն՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ