«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խոսել է թիմի ու դրա գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի մասին։
«Մենք վստահում ենք Սարիին: Մենք միասնական թիմ ենք: Մեր արդյունքները դրական են, բայց մարզիչը մեզանից ավելին է ուզում:
Մենք շատ մեծ ներուժ ունենք ու ցանկանում ենք նվաճել Չեմպիոնների Լիգան։ Մենք ունակ ենք ավելիին», – Պյանիչի խոսքերը մեջբերում է Football-italia-ն: