«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է «Բայերի» դեմ խաղի մասին։
«Եթե ուզում եմ շարունակել խաղալ, ես պետք է ընդունեմ քննադատությունները իմ հասցեին: Ես միշտ սխալների միջով եմ զարգացել և գիտեմ, որ որքան երկար եմ ֆուտբոլ խաղում, այնքան մեծ է քննադատվելու ռիսկը:
Ես ինձ շատ լավ եմ զգում ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն: Ես վստահ եմ, որ բոլորս կարող ենք մեծ հաջողությունների հասնել:
Ուրախ եմ, որ մեր թիմում կան Իգուաինը և Ռոնալդուն, ովքեր իրենց խաղով ու վերաբերմունքով իրենց ետևից են տանում ամբողջ թիմը՝ զոհաբերելով իրենց թիմի համար», – ասել է Բուֆոնը: