Քաթարում ընթացքի մեջ գտնվող Դոհայի ֆորումի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է Patriot հակահրթիռային համակարգեր վաճառել Անկարային: Այս մասին տեղեկացնում է En Son haber լրատվականը:
«Թուրքիան հավատում է, որ ԱՄՆ-ն դեռ մեր դաշնակիցն է, և մենք էլ առաջվա պես շարունակում ենք մնալ նրանց դաշնակիցները: Ոչ ոք չի կարող չեղարկել C-400-ների գործարքը, այն կայացել է: Ռուսաստանի առաջարկը ավելի շահավետ էր, ուստի մենք ընդունեցինք այն:
Հիմա մենք պատրաստ ենք գնելու Patriot համակարգեր և սպասում ենք ԱՄՆ-ի պատասխանին»,-ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ S-400-ների մատակարարման արդյունքում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանվելու դեպքում իրենք ստիպված կլինեն պատասխան քայլեր ձեռնարկել: