fbpx
Սպորտ

Չեմպիոնների լիգան չպետք է մոլուցք դառնա մեզ համար․ Նեդվեդ

«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության վերաբերյալ։

«Կարող էր ավելի վատ լինել: Մենք չենք կարող բողոքել, որ ստացել ենք «Լիոնին» մրցակից, կարող ենք բավարարվել վիճակահանության արդյունքով, չնայած Չեմպիոնների լիգայում միշտ պետք է զգույշ լինենք:

Կարևոր չէ, թե ովքեր են ձեր մրցակիցները, կարևոր է այն կազմը, որն այժմ գտնվում է ձեր թիմում:

Չեմպիոնների լիգան չպետք է մոլուցք դառնա մեզ համար: Մեզ համար սա հստակ նպատակ է», – ասել է Նեդվեդը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ