fbpx
Աշխարհ

Մակեդոնիան կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի

Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրի անվանափոխման համար սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը, հայտնում է RIA Novosti-ն։

Ըստ փոփոխությունների՝ Մակեդոնիայի Հանրապետությունը կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։

121 պատգամավորներից կողմ են քվեարկել 81-ը։ Օրենքը ուժի մեջ կմտնի, երբ խորհրդարանի ընդունած փաստաթուղթը ստորագրի Մակեդոնիայի նախագահ Գեորգի Իվանովը, որը նախկինում հրաժարվել է դա անել։

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Մակեդոնիայի կառավարության ղեկավար Զորան Զաևին շնորհավորել է հաջող քվեարկության համար:

Հիշեցնենք, որ 2018-ի հունիսի 17-ին Հունաստանի և Մակեդոնիայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելՄակեդոնիայի նոր անվան մասին։

Այս մասին հաղորդում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ