fbpx
Աշխարհ

Բրիտանացի դիվանագետները կօգտվեն միայն էլեկտրական ավտոմոբիլներից

Հանուն շրջակա միջավայրի՝ բրիտանացի դիվանագետներն ամբողջ աշխարհում կտեղափոխվեն էլեկտրական ավտոմոբիլներ: Ինչպես հաղորդում են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունից, ավտոհավաքակազմի փոխարինումը կդառնա դիվանագիտական ծառայությունն աշխարհում ամենաէկոլոգիականներից մեկը դարձնելու ծրագրի բաղկացուցիչ մասը։

Ընդհանուր առմամբ Jaguar I-Pace էլեկտրական քրոսովերներ կուղարկվեն ամբողջ աշխարհում Մեծ Բրիտանիայի 30 դիվանագիտական ներկայացուցչություններ:

Հրապարակված պլանների համաձայն՝ մինչև 2022 թվականն ԱԳՆ-ն մտադիր է իր ավտոհավաքակազմում ունենալ 25 տոկոս ավտոմբիլներ՝ ածխաթթվական գազի զրոյական արտանետմամբ, իսկ մինչև 2030 թվականը դրանց քանակը հասցնել 100 տոկոսի:

Բացի դրանից՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը մտադիր է արևային պանելներ տեղակայել իր դիվանագիտական ներկայացուցչությունների տանիքներին, ինչպես նաև լիովին հրաժարվել պլաստիկե բաժակների օգտագործումից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ