Սնվելու հետևանքով գրանցված մահերի վարկանիշային աղյուսակի առաջին տեղում Ուզբեկստանն է, իսկ ամենաստորին հորիզոնականները զբաղեցնում են Իսրայելը և Իսպանիան, գրում է Daily Mail-ը:
Գիտնականները պարզել են, որ երկրներում, որտեղ շատ են աղ օգտագործում, իսկ բանջարեղեն՝ քիչ, շատերը մահանում են սխալ սնվելու հետևանքով զարգացած սիրտ-անոթային հիվանդություններից:
Փորձագետները պնդում են, որ մեկ տարի առաջ Եվրոպայում գրանցված շուրջ 50 տոկոս մահերից 4.3 միլիոնը սխալ սնվելու հետևանք է:
Այս առումով երկրորդ և երրորդ տեղերում են Թուրքմենստանը և Ղրղզստանը: «Մահաբեր» սնունդով երկրների տասնյակում են հայտնվել Ուկրաինան, Ղազախստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ռուսաստանը և Բելառուսը:
Արևմտյան Եվրոպայում ամենավատ ցուցանիշը Գերմանիայում է: Ռիսկային գոտում են հայտնվել նաև Շվեդիան և Նորվեգիան: