fbpx
Սպորտ

Հայ ըմբիշները «Թախթիի գավաթ»-ում 6 մեդալ են նվաճել

Իրանում անցկացված «Թախթիի գավաթ» ազատ ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանի հավաքականն ունեցավ վեց մրցանակակիր:

Երկրորդ տեղը գրավեցին Արսեն Հարությունյանը / 57 կգ / և Գևորգ Մխեյանը / 70 կգ/:

Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Արման Անդրեասյանը / 57 կգ /, Խաչատուր Պապիկյանը / 74 կգ / , Մհեր Մարկոսյանը / 86 կգ / և Միհրան Ջաբուրյանը / 57 կգ /:

Թիմային պայքարում առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար Իրանի,Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակները։

Նկարում ՝ Գ․Մխեյանը

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ