Փոփոխություններ, որոնք կվերաբերեն Սահմանադրությանը, հնարավոր է լինեն, բայց այս պահի դրությամբ կտրուկ ինչ-որ փոփոխությունների մասին խոսք չի եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ՔՊ գրասենյակում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության և վարչապետն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա հստակեցրեց, որ Սահմանադրական փոփոխությունների հարցը վարչապետի հետ հանդիպմանը չի քննարկվել:
Հարցին, թե վարչապետը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հանձնարարականներ տվե՞լ է՝ կապված առաջիկա գործունեության հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հանձնարարականի հարց չկա: Պատգամավորներն ազատ են իրենց աշխատանքում, թիմային աշխատանքի կոռեկցիաներ եղան, ոնց պետք է աշխատենք, կառավարություն և Ազգային ժողով փոխհարաբերություններ:
Քանի որ կա ընդհանուր գաղափարախոսություն, կա ընդհանուր թիմային մտածելակերպ, նման բաների կարիք չի լինում»: