«Բարսելոնա»-ի և «Յուվենտուս»-ի կիսապաշտպանները կարող են փոխանակվել թիմերի միջև։Ակումբները հնարավոր տարբերակ են քննարկում։ Այս մասին հաղորդում է Caughtoffside-ը։
Ինչպես փոխանցում է աղբյուրը, Իվան Ռակիտիչը կարող է մեկնել «Յուվենտուս», իսկ Ֆեդերիկո Բեռնարդեսկին՝ «Բարսելոնա»:
Միևնույն ժամանակ, Ռակիտիչը վերջերս հայտարարել է, որ ցանկություն ունի «Բարսելոնա»-ի կազմում մնալու: