fbpx
Կառավարություն

Բյուջետային գործընթացը բավարար չափով ճկունություն է տալիս կառավարությանը․ նախարար

Դեռևս նախորդ տարվա օգոստոսին բյուջեի նախագիծը պատրաստ էր և հետևաբար, անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր նախատեսել գազի սակագնի փոփոխությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկումն սկսելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով գարնանից գազի սակագնի հնարավոր փոփոխությանը:

«Բայց հարցի մյուս կողմն էլ կա։ Գիտեք, որ բյուջետային գործընթացը բավարար չափով ճկունություն է տալիս կառավարությանը՝ անհրաժեշտության դեպում, եթե հանկարծ տարվա ընթացքում կարիք լինի որևէ արտաքին ազդակի ազդեցությունը մեղմելու: Կառավարությունը ունի բավարար չափով գործիքներ և վերջին գործիքը ԱԺ-ում օրենքի փոփոխություն առաջարկելն է: Դրա անհրաժեշտությունը համենայնդեպս հիմա չի կանխատեսվում»,-ասաց նախարարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ ընկերությունը կդիմի սակագնի վերանայմանն հարցով։ Այս պահին քննարումնրը դեռևս շարունակվում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ