Կողմերը պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների. Շոլց

Հրապարակող՝

Կողմերը պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների. Շոլց

Երկու կողմերը պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մյունխենում կայացած եռակողմ հանդիպումից հետո X-ի իր էջում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում», – նշել է նա:

Ամենաթարմ