Ռոնալդուն միշտ գիտի ինչպես պատրաստվել խաղերին։ Այս մասին ասել է «Յուվենտուս»-ի պաշտպան Մաթիաս դե Լիգտը։ Նա գովել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին:
«Նրա հետ նույն թիմում խաղալը հիանալի է։
Կրիշտիանուն ամենաուժեղն է: Գաղտնի հետևում եմ նրան, փորձում եմ մի քանի գաղտնիք իմանալ, որ ինքս ինձ կատարելագործեմ»,-ասել է պաշտպանը։
Այս մասին հաղորդում է Footmercato-ն։