fbpx
Հասարակություն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հունվարի 24-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Մարտունիի, Վարդենիսի, Արարատի, Վայքի, Գորիսի, Կապան, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության
ճանապարհային դեպարտամենտից ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ հունվարի 24-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ