Ղազախական «Աստանա» տեղափոխված Տիգրան Բարսեղյանը կարողացել է նոր թիմում իր անդրանիկ խաղում դառնալ գոլի հեղինակ։
«Աստանան» ընկերական խաղ էր անցկացնում «Բրենդֆորդ-Բ-ի» հետ։ Բարսեղյանը, փոխարինման մտնելով 2-րդ կեսում, դարձել է իր թիմի 4-րդ գոլի հեղինակը։
Ղազախական ակումբը մրցակցին հաղթեց 4-2 հաշվով։
Հայ ֆուտբոլիստի գեղեցիկ գոլը կարող եք դիտել սկսած 2:00:00-ից սկսած։