fbpx
Զինված Ուժեր

Զինծառայողի՝ հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ինքնասպանություն հասցնելու հոդվածով

zinvor

Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմանի Ավետիսյանի կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (սպանության հասցնելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մաս.

Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ