fbpx
Սպորտ

Զվերևը դուրս եկավ Australian Open-ի եզրափակիչ

Ավստրալիայի Բաց առաջնության 1/4 եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Գերմանիան ներկայացնող թենիսիստ Ալեքսանդր Զվերևը և Ստանիսլավ Վավրիկան։ Գերմանացին 2 ժամ 22 րոպեում հաղթել է մրցակցին՝ 1:6, 6:3, 6:4, 6:2 հաշիվներով:

Նշենք, որ սա թենիսիստների երրորդ հանդիպումն էր: Բոլոր խաղերում հաղթանակը Զվերևինն է եղել:

Կիսաեզրափակչում նա կմրցի Ռաֆայել Նադալ-Դոմենեկ Տիմ զույգի հաղթողի հետ:

Հավելենք, որ սա կլինի Զվերևի առաջին կիսաեզրափակիչը Մեծ Սաղավարտի մրցաշարերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ